ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 
  • ՈՒՀԱ-ում լավագույնը ապագա մանկավարժներն ու վանաձորցիներն են

    ՈՒՀԱ-ում լավագույնը ապագա մանկավարժներն ու վանաձորցիներն են

    02.02.2014| 16:39
    Փետրվարի 1-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ՈՒՀԱ ուսանողական լիգայի «Ձմեռային գավաթ 2014»-ը։ Խաղին մասնակցում էին 7 թիմեր, որոնցից՝ 6 բուհական ուսանողական թիմեր և մեկ մարզային թիմ: Խաղին մասնակցում էր 2 նոր թիմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ջենթլմեն» և Վանաձորի «Վանաձոր» թիմերը:
  • Գնահատում են ուսանողները

    Գնահատում են ուսանողները

    02.02.2014| 15:32
    Օրերս Երևանի պետհամալսարանի գիտխորհրդի նիստում հրապարակվեցին դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների 2012-13 ուստարվա արդյունքները։ Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ կայքը։ Առաջին կիսամյակում հարցմանը մասնակցել է 9217, իսկ երկրորդ կիսամյակում` 7418 ուսանող, ապահովվել է բոլոր ֆակուլտետների մասնակցությունը:
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է` երեխաների կրթական մակարդակի անկում է սպասվում

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է` երեխաների կրթական մակարդակի անկում է սպասվում

    01.02.2014| 17:05
    Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը (UNESCO), ահազանգում է աշխարհի շատ երկրներում երեխաների կրթության ցածր մակարդակի մասին: Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ աշխարհում շուրջ 250 մլն երեխա չի կարողանում նույնիսկ պարզ կարդալ, գրել և հաշվել:
  • Հանրակրթական Դիջիթեք. նոր մոտեցումներ հանրակրթության ոլորտում

    Հանրակրթական Դիջիթեք. նոր մոտեցումներ հանրակրթության ոլորտում

    31.01.2014| 15:01
    Փետրվարի 3-7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա 6-րդ հանրակրթական Դիջիթեքը։ Կանցկացվեն վարպետության դասեր, բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ կրթահամալիրի դպրոցներում, որոնց կմասնակցեն տարբեր կրթօջախներ, դասավանդողներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, աշակերտներ ծնողներ: Դիջիթեքի կազմակերպմանն աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
  • Ավտոտնակում  շարունակում է փչանալ դպրոցին  հատկացված՝  պետական միջոցներով գնված գույքը

    Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

    31.01.2014| 13:44
    Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է.
  • Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները հանդիպեցին

    Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները հանդիպեցին

    31.01.2014| 12:46
    Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային:
  • Քենեդի դպրոցի կրթական ծրագիր

    Քենեդի դպրոցի կրթական ծրագիր

    31.01.2014| 12:41
    Հարվարդի Քենեդի դպրոցն անցկացնում է կրթական ծրագիր, որի նպատակն է օժանդակել հետաքրքիր գաղափարների ստեղծմանը՝ լուծելու հասարակական արդիական խնդիրներ, ինչպես նաև աջակցելու մարդկանց և համայնքների: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
  • Փորձում են արատավորել ԵԳԱԾ բարի համբավը

    Փորձում են արատավորել ԵԳԱԾ բարի համբավը

    30.01.2014| 17:34
    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին օրերս Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 400000 դրամ է հատկացրել գիտական գործուղման համար։ Այս փաստը որոշ լայն քննարկման առարկա դարձավ լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Խնդրի առթիվ այսօր պարզաբանում է տարածել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը, որտեղ, մասնավորապես, ասված է.
  • Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    30.01.2014| 16:37
    Երևանի թ. 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

    30.01.2014| 11:49
    Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն իրականացվում էր «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ: